Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլին հեռացնելուց հետո ինչպե՞ս եք պատկերացնում «նիկոլիզմի» անջատումը մեր հասարակությունից՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հարց ուղղեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանը Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։
Տարոն Ղազարյանը մանրամասնեց՝ «նիկոլիզմ» ասելով նկատի ունի ագրեսիան, անպատասխանատվությունը․ ի՞նչ պետք է անել, որ հետագայում այս չարիքների համար հենասյուներ չլինեն մեր հասարակության մեջ, և ո՞րն է Վազգեն Մանուկյանի տեսլականը ավելի պատասխանատու հասարակություն ունենալու համար։
«Նիկոլիզմը առանց Նիկոլի արդեն գոյություն չունի։ Ես կարծում եմ, որ արտաքին ուժերի ազդեցության կամ հենց ծառայության մեջ գտնվող՝ մի քանի հոգի Հայաստանում կան, պետք է քննել, պարզել այդ մարդիկ ովքեր են։ Մի զգալի մասն էլ ընկած են գաղափարի ազդեցության տակ․ գաղափարի դեմ միակ պայքարը գաղափարն է։ Ագենտի դեմ պայքարը ագենտով է, գաղափարի դեմ՝ գաղափարով»,-պատասխանեց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ պետք է հստակ ձևակերպենք, թե ինչն է անընդունելի մեզ համար։
«Միակ անընդունելին այն է, որ օտար որևիցե երկիր՝ լինի ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան, Իտալիան, որ կարողանան գաղտնի միջամտել մեր ընթացքին․ դա պետք է բացառել։ Բացառելու համար աշխարհում մշակված բազմաթիվ ձևեր կան։ Բացի այդ, ես կարծում եմ, որ զուտ ռեպրեսիվ ապարատով չեն լուծվում բոլոր հարցերը․ հարցեր կան, որ ուղղակի օրենքով են լուծվում, հարցեր կան, որ լուծվում են գաղափարի դեմ գաղափարով»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տիգրան Չանդոյանը վարչապետի միասնական թեկնածուին երկու հարց ուղղեց․ առաջինը՝ անընդհատ «ազատություն» բառը օգտագործում եք, շատ կուզենայի հասկանալ՝ ձեր կարծիքով «ազատությունը» ո՞րն է, և երկրորդը՝ ընտրական ի՞նչ նոր բարեփոխումներ եք բերելու, հնարավո՞ր է ունենանք ընտրիչների ինստիտուտը, որը գործում է ԱՄՆ-ում։
«Ազատության գաղափարը այն գաղափարն է, որը արտասանելով հարյուրավոր տարիներ մարդիկ գնացել են բարիկադների, որը նույն Դաշնակցությունը արտասանելով՝ գնացել է պատերազմի։ Ազատությունը դա իսկապես այն կախարդական ուժն է, որը մարդուն տալիս է ինքնավստահություն, համախմբում է ժողովրդին և այլն։ Ուրիշ բան, որ ազատության գաղափարը վերջին տարիներին նեոլիբերալիզմը տանում է հակառակ ուղղությամբ՝ հռչակելով, որ ազատություն բառի մեջ մարտը չկա, ազատությունը ուղղակի դառնում է ֆիզիոլոգիական պահանջ։ Այսինքն, ինչ էլ ստեղծես, վերջում մի հարուստ մարդ կսկսի օգտագործել իր շահերի համար, բայց դա չի նշանակում, որ քո ստեղծածը սխալ էր, ուղղակի դրան պետք է վերադառնաս»,-բացատրեց Մանուկյանը։
Ընտրական համակարգի մասին ասաց, որ նոր փոխված Սահմանադրությունը ունի բազմաթիվ թերություններ։
«Կա՛մ այդ Սահմանադրությունը պետք է շտկել, կա՛մ անցնել հին Սահմանադրությանը և այն շտկել։ Քաղաքական ուժերը, ոչ թե՝ ես, կորոշեն, թե այդ հարցը արժե առաջիկա տարո՞ւմ անել, նոր գնալ ընտրությունների, թե՞ հետո անել»,-ասաց նա։
Մինչդեռ Ընտրական օրենսգիրքը, Մանուկյանի համոզմամբ, մինչև հաջորդ ընտրությունները պետք է փոխել։
Ավելի վաղ ներկայացրել էինք Վազգեն Մանուկյանի ելույթը երիտասարդների հետ հանդիպմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։