Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ամեն Մարդ ունի ազատություն` իր գաղափարը հայտնելու համար, և եթե ոստիկանությունը ուժի ձևով վարվի այլևս ազատություն չի մնա` Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամ Կարոլ Արիսսիանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ ՀԵՄ անդամների հանդեպ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժին:
Կարոլ Արիսսիանը մատնանշեց, որ աջակից են ՀՅԴ ՀԵՄ անդամների բոլոր որոշումներին՝ այդ թվում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի շուրջ ծավալված հարցադրումներին ու ներկայացվող պահանջին:
Նա արդեն երեք տարի է ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամ է և Երևան՝ խորհրդաժողովի է եկել՝ ներկայացնելու իրենց միության գործունեությունը։
Կարոլ Արիսսիանը նշեց, որ թեպետ իրենք Բելգիայում են գործունեություն ծավալում, բայց կապը միշտ պահվում է ՀՅԴ ՀԵՄ-ի հետ. «Մենք կիսվում ենք մեր որոշումներով և լսում իրենց կարծիքը: Այսօր խմբում դաստիարակչական թեմա քննարկեցինք՝ ինչպես պետք է լինի ՀՅԴ երիտասարդը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 18 երկրներից Հայաստան են ժամանել ՀՅԴ երիտասարադական միության 55 անդամներ մասնակցելու խորհրդաժողովին, որտեղ քննարկվում են միությունների ռազմավարական, դաստիարակչական, կազմակերպչական, քարոզչական, արտաքին հարաբերական եւ այլ ոլորտների աշխատանքների նախագծերը:
Նարա Մարտիրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում