Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Այս միջոցառումը որևէ կերպ հակաուկրաինական ուղղվածություն չունի։ Ուկրաիանայի ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է և մենք հույս ունենք, որ ռուսական և ուկարիանական պետությունները ժամանակի ընթացքում կգտնեն խնդիրների լուծումը։ Այս մասին մեր «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը։
«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ես և իմ ընկերները ևս մեկ անգամ արձանագրում ենք հայ-ռուսական բարեկամության կարևորությունը և այս ակցիան դրա նպատակն ունի։ Փաստենք, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և այդ դաշնակցությունը ենթադրում է նաև պարտավորություններ։ ՌԴ-ն իր դաշնակիցների աջակցության կարիքն ունի թեկուզ այսպիսի ակցիաների տեսքով․ ՌԴ-ն պետք է տեսնի, որ հայ ժողովուրդն իր կողքին է»,-ասաց Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության և արցախահայության անվտանգության։