|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քամիշլին համարվում է Սիրիայի ամենաապահով շրջաններից մեկը, որի ընդհանուր ապահովությունը ստանձնել է քրդական YPK-ն, որը համարվում է Քրդական բանվորական կուսակցության թևը:
«Արևելք»-ին հայտնի է դարձել, որ Քամիշլիում գործում են հայկական երկու կենտրոններ և ազգային «Եփրատ» վարժարանի նախակրթարանն ու միջնակարգ դպրոցը: Դպրոցի աշակերտությունը հիմնականում հայեր են, կան նաև օտարազգի աշակերտներ:
Կենտրոններում գործում է նաև շտապօգնություն: Հայկական կենտրոններն ապահովված են դեղորայքով, որը հասանելի է հայ բնակչությանը:
Նշվում է, որ շրջանում ջրի սուր ճգնաժամ է եղել, և պատասխանատու մարմիններ տարբեր միջոցներով ջուր են տրամադրել ոչ միայն հայերին, այլև մյուս տեղաբնակներին:
«Արևելք»-ի` Քամիշլիից աղբյուրը հայտնել է, որ հայկական կենտրոնների ընդհանուր ծախսերը հոգում են շրջանի ՀՅԴ «Վան» կոմիտեն, ինչպես նաև Առաջնորդարանն ու անհատ բարերարներ: Աղբյուրի տեղեկացմամբ՝ շրջանում ծանր դեպքեր չեն գրանցվել, իսկ գիշերները գործում են շրջող մեքենաներ՝ հայկական թաղամասերի անվտանգությունն ապահովելու համար:
Շրջանի ապահովությունը ստանձնել են 200 երիտասարդներ, որոնց տրվել են հատուկ անձնաթղթեր, որպեսզի շրջանում գործող այլ ուժեր ճանաչեն նրանց:
Աղբյուրը նշում է նաև, որ հայկական շրջաններում ապրում են ամբողջական ինքնավարությամբ, և շրջանի քուրդ պատասխանատուների հետ կա համերաշխ և կառուցողական համագործակցություն: