կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 19:09
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վառում ենք, որ թուրքին չմնա, ապահովությունը լավ բան է․ Սյունիքի բնակիչ

Սահմանը տեղափոխում են, մենք էլ վառում ենք, էլի, որ թուրքերին չմնա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սյունիքի բնակիչ Վահե Կարապետյանը, ով եղբոր հետ այրել է իրենց երկու տները, քանի որ սահմանի տեղափոխման հետևանքով դրանք հայտնվելու էին ադրբեջանցիների դիրքերին շատ մոտիկ։

Նրանք դիրքերից իջել են, և իրենց ասել են՝ տեղափոխվեք, իրենք էլ հանել են՝ ինչ կարողացել են, ինչ էլ չեն կարողացել, վառել են։

«Վարձով ենք մնալու, կյանքը շարունակվում է, սա չպիտի լիներ սենց, ինչ կատարվում է, սենց չպիտի լիներ»,-ասաց Վահե Կարապետյանը։

Ասում է՝ եղբայրը չէր ուզում այրել, դուրս գալ, բայց պիտի տարհանվեին և ուրիշ տարբերակ չկար։

«Սահման է էլի, կարող է գա մեր մոտով գնա, բայց, ամեն դեպքում, ապահովությունը լավ բան է էլի, ապահովված մարդը երկար է ապրում»,-ասաց նա։

Ավելի վաղ ներկայացրել էինք, թե ինչպես են այլ սյունեցիներ ևս այրում իրենց տները։

Մանրամասն՝ տեսանյութում․