|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Մալաթիայի նահանգի Դարենդե շրջանում քանդվել է 200-ամյա պատմական հայկական տուն:
Haberler-ի հաղորդմամբ՝ Դարենդեի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել շրջանի բոլոր վթարային ու կիսաքանդ շինությունները, այդ թվում` քանդվել է «Հայիք Էրթեղի» թաղամասի ամենահին տներից մեկը` ժողովրդի շրջանում «Դեմիրջիլեր Էվի» (Երկաթագործների տուն) անունով հայտնի` 20 սենյականոց 200-ամյա հայկական տունը:
Տունը մոտ 20 տարի դատարկ մնալուց հետո հայտնվել էր վթարային վիճակում, և քաղաքապետարանն այն քանդելու որոշում է կայացրել:
Տան ներկայիս սեփականատեր Հաջը Ահմեթ Սոյլեմեզը ասել է, որ այն Դարենդեի ամենահին տունն է եղել: «Այն հայերից էր մնացել: Դռները և առաստաղը փայտագործների աշխատանք էր: Դա մի մշակութային արժեք էր, որն անտերության մատնվեց ու քանդվեց»,-ասել է նա: