|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.83 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.9073 |
| GBP | ⚊ | £ 512.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.74 |
Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց Հադրութի Հին Թաղեր և Խծաբերթ գյուղերի բռնազավթման և 62 անձանց գերեվարման դեպքի մասին։
«Այդ երկու գյուղերը որևէ կերպ չէին տեղավորվում նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում։ Արդյո՞ք այդ երկու գյուղերը տրամաբանորեն համարվում են հայկական, և ինչո՞ւ այդ գյուղերի հետ վերադարձի հարցը օրակարգի հարց չի դառնում»,- հարցրեց Աբրահամյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ այդ գործով քրգործ է հարուցված, բայց մեղադրյալը կալանավորված չէ։ Նա այդպես էլ չպատասխանեց հնչեցված հարցին՝ նշելով, թե գաղտնիության էլեմենտներ ունի այդ դեպքը։
Մանրամասն՝ տեսանյութում։