կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-18 21:39
Հասարակություն

Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի. զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել նաև Արթուր Գալեյանին

Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի. զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել նաև Արթուր Գալեյանին

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նշենք, որ մինչեւ հիմա զոհվածների ծնողները ՔԿ զինվորական վարչության բակում են եւ պահանջում են ազատ արձակել Գարիկ Գալեյանին եւ Արթուր Գալեյանին։

Նա նշեց, որ զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել նաեւ Գարիկ Գալեյանի եղբորը՝ Արթուր Գալեյանին։

«Իրենք ասում են՝ մենք Գարիկ ենք, եւ մենք Արթուր ենք։ Այսինքն՝ տարբերություն չկա մեզ համար, նա Մխիթարի հայրն է, թե Մխիթարի հորեղբայրը։ Ծնողները վճական են տրամադրված՝ թույլ չտալու մեքենան դուրս գա»,- ասաց Ղազինյանը։

NEWS.am-ի հետ զրույցում զոհվածների ծնողներից մեկն ասաց, որ Արթուր Գալեյանն իրենց հետ պետք է Քննչական կոմիտեի զինվորական վարչությունից դուրս գա.

«Եթե չեկավ, ուրեմն անիմաստ էր էսքան պայքարը, որովհետեւ իրենք սրանով ուզում են ծնողների վախը բռնել, որն անհնարին է։ Մենք էն ցավն ենք քաշել, որ դրանից վատը չի կարող լինել։ Ուղղակի իրենք անիմաստ ձգձգում են, Արթուրը մեզ հետ պիտի գնա տուն ու վերջ»։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ Գալեյաին մեղադրանք է առաջադրվել  զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով: Այս տեղեկությունը վրդովեցրել է Գալեյանի հետ պայքարող՝ պատերազմում զոհվածների հարազատներին: Նրանք այսօր Քննչական կոմիտեի զինվորական վարչություն են գնացել՝ պահանջելու, որ Գալեյանն ազատ արձակվի: Մի քանի ժամ քննչականի դիմաց իրավիճակը լարված է եղել: Նշեմ, որ այս պահին էլ զոհվածների հարազատները դեռ Քննչական կոմիտեի դիմաց են: Արդեն մի քանի ժամ է՝ նրանց ոչ ոք չի մոտենում եւ նրանց հարցերին պարզաբանում չի տալիս: