Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի այցը Մոսկվա շարունակում է մնալ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:
Թուրքական Hurriyet թերթն անգամ հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս է Ասադը հասել Մոսկվա: Թերթի ներկայացրած տարբերակները երեքն են:
1. Ինքնաթիռն անցել է Իրաք-Իրան օդային ճանապարհը, ապա՝ Հայաստանի և Վրաստանի վրայով հասել Ռուսաստան։
2. Իրաք-Իրանի ուղերթից հետո թուրքական պետությունների վրայով մտել է Ռուսաստանի օդային տարածք։
3. Ամենաանհավանական տարբերակը՝ Միջերկրական ծովն անցնելով՝ ինքնաթիռը եվրոպական երկրների օդային տարածքով և Սև ծովով հասել է Ռուսաստան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ասադի` Մոսկվա այցի մասին ասել է. «Ասադի՝ Մոսկվա այցից պարզ է դառնում, որ Ռուսաստանն աջակցում է այդ ռեժիմին: Ի՞նչ ասենք, երանի նա ավելի երկար մնար Մոսկվայում, գոնե սիրիացի ժողովուրդը փոքր-ինչ կհանգստանար: Կամ էլ` երանի նա հավերժ մնար այնտեղ, և անցումային ժամանակաշրջան սկսվեր»:
Ի դեպ, թուրքական թերթը նշում է, որ պատերազմի սկզբից ի վեր՝ 5 տարվա ընթացքում, սա Ասադի առաջին արտերկրյա այցն է, որի մասին հայտնի է դարձել։