|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մահացած դատախազ Մեհմեդ Սելիմ Քիրազի հուղարկավորման արարողությանը մի շարք լրատվամիջոցների, այդ թվում` Cumhuriyet-ի մուտքն արգելած վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնվել է վատ իրավիճակում:
Ըստ T24-ի` Cumhuriyet թերթը դատի է տվել Դավութօղլուին` նշելով, որ նա խոչընդոտում է ժողովրդի` տեղեկություն ստանալու իրավունքին:
Թերթի` Դավութօղլուին հղած բաց նամակում նշվում է, որ նա, խոչընդոտելով մամուլի ազատությանը, բացահայտ հանցանք է գործել:
«Ինչպես մենք` թերթերն ու լրագրողներս, մեր սխալի համար դատարանի առջև պատասխան ենք տալիս, այնպես էլ Դուք եք պատասխան տալու: Եթե սա ժողովրդավարական, օրենքի երկիր է, մենք պետք է դրա պատասխանը պահանջենք, և Դուք էլ պարտավոր եք պատասխան տալ»,- ասված է նամակում:
Նշվել է նաև, որ Դավութօղլուի այդ պահվածքը դեմ է Սահմանադրությանը:
Հիշեցնենք, որ Կ.Պոլսի գլխավոր դատախազությունը հայտնի Hürriyet, Cumhuriyet, Posta և Bugün թերթերի նկատմամբ հետաքննութուն էր սկսել՝ «ահաբեկչական գործողություններ քարոզելու» մեղադրանքով: