|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Գերմանիայի բունդեսվերի զինվորականները չեն կարողանում օգտվել երկրի ԶՈւ օդանավերից Աֆղանստան թռչելու համար և ստիպված են շահագործել ամեիկյան C-17 ռազմատրանսպորտային օդանավերը: Այդ մասին, ըստ Minval.az-ի, հայտնում է Spiegel ամսագիրը:
Ըստ պարբերականի` նման իրավիճակ ստեղծվել է այն պատճառով, որ Ադրբեջանն արգելել է ՆԱՏՕ-ի օդանավերի թռիչք իր օդային տարածքով: Նշվում է, որ բունդեսվերի օդանավերը ստիպված են եղել մարտի վերջին չեղարկել Մազարի–Շարիֆ թռիչքը:
Բունդեսվերի հաշվետվությունում ասվում է, որ Գերմանիայի ՌՕՈւ մի շարք թռիչքներ դադարեցվում են մինչև ապրիլի վերջը Ադրբեջանի հետ վեճի պատճառով: Ասվում է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՆԱՏՕ-ի օդանավերը նման խնդրի առաջ են կանգնում. 2011-ին իր օդային տարածքը փակել էր Իրանը: