Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Փաստաբան Մանուշ Եսայանը գրում է.
«Մեր հասարակությունը օրենքին հետևել չգիտի ու չի սիրում։ Գիտեմ գրածիս արդյունքում բացասական արձագանքներ կլինեն, բայց․ ժողովուրդ ջան, եթե որևէ օրենք, որոշում ձեր սրտով չի կամ սխալ եք համարում կամ արդար չեք համարում, կամ թերի է, ոչ թե պետք է ձեռքերը ծալած նստել կամ մի անգամ գոռգոռալ հանգստանալ, այլ պետք է միահամուռ համակարգված պայքարել այդ օրենքի դեմ կամ պայքարել, որ օրենք ստեղծողը նաև համապատասխան հնարավորություններ ստեղծի այդ օրենքը չխախտելու կամ կիրառելու համար։
Իսկ մեր հասարակությունը ինչ է անում․ նստում է տեղը ու մտածում, որ էդ օրենքը իր դեմ չի աշխատի, կամ որ մեկ երկու անգամ չաշխատեց՝ ընտիր, լավ պրծանք, ում վրա աշխատեց թող նա էլ մտածի։
Մսավաճառների թեմայի շուրջ ստեղծված աղմուկը պետք է աղմուկ չլիներ, այլ պայքար դեռ էն ժամանակ, երբ սպանդանոցներ չէին կառուցվում համապատասխան քանակի, այլ ոչ թե առանց թույլտվության վաճառել ու հիմա կռիվ տալ։
Համապատասխան կառույցները և՛ պետք է փողոցային առևտրի դեմ պայքարեն, և՛ առանց իրավունքի թույլտվության ապրանքների վաճառքի դեմ, և՛ պարկովշիկների դեմ և մնացած ապօրինությունների։ Հա էս քաղաքը պետք է նորմալ քաղաք դառնա, որ մարդ իրեն քաղաքացի զգա, ոչ թե զուտ սպառող։
Մարդիկ ջան, հիշեք, հետևանքների դեմ ինչքան պայքարեք էնքան պարտված եք, պայքարեք հիմքի դեմ։
Ոստիկանության համաչափ անհամաչափ ուժի մասով՝ դե անիմաստ է երևի թե խոսել։ Այդ կառույցը լիքը գործ ունի անելու քաղաքացի-ոստիկան հարաբերությունները շտկելու և կանոնակարգելու ուղղությամբ»։