կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-20 15:22
Իրավական

Դատավորը հեռացավ` «Վերնիսաժ»-ի գործով վճիռ կայացնելու

Դատավորը հեռացավ`  «Վերնիսաժ»-ի գործով վճիռ կայացնելու

Քիչ առաջ Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջաններր ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` նախորդ տարի «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով վճիռ կայացնելու: 

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարի, Վալերի Հովհաննիսյանին` 2 տարի 6 ամիս, իսկ Ներսես Մելքոնյանին` 2 տարի ժամկետով ազատազրկման:

Գոռ Առաքելյանը մեղադրվում է ապօրինի կերպով «Մակարով» տեսակի ատրճանակ ու փամփուշտներ ձեռք բերելու և պահելու մեջ: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Առաքելյանը, հիշյալ զենքի գործադրմամբ, 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև, անուղղակի դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Երեք ամբաստանյալների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վճիռը կհրապարակվի վաղը: