|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Հայկ Կյուրեղյանի գործով վճիռ կայացնելու:
Կյուրեղյանն իր ճառում ասաց, որ եթե իրեն դատապարտեն 14 տարվա ազատազրկման, ինքն այդքան չի նստի, քանի որ «ռեժիմն այդքան չի ձգի»:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Կյուրեղյանի համար պահանջել էր 14 տարվա ազատազրկում: Հայկ Կյուրեղյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց:
Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ խուլիգանություն, և ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 15-ին: