|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը շուրջ 7 ժամ տևած քննությունից հետո հեռացավ խորհրդակցական սենյակ` Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափաման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Որոշումը կհրապարակվի այսօր, նույն դատարանում, ժամը` 23:30-ին: Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց գործով մեղադրող դատախազ Արա Մնացականյանը: Այս պահին հայտնի չէ` Քոչարյանը դատարանի շենքում է սպասելու դատարանի որոշման հրապարակմանը, թե ոչ:
Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա հարցաքննվելու: Ավելի ուշ, երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է: