|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայտնել էինք, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին ժամկետային զինծառայողի են գտել կախված:
Հացիկի համայնքապետ Կարեն Ներսիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանն իրենց համայնքի բնակիչ էր և 20 օրվա զինծառայող:
Նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչն է եղել զինծառայողի ինքնասպանության պատճառը: «Չեմ կարող ասել, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ նման բան անի: Սովորական գյուղական ընտանիք էին: Քննությունը կպարզի»,- ասաց համայնքապետը: