Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սվոչ» և «Էյֆել» խանութների սեփականատեր, ինչպես նաև «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր, 40-ամյա Գեորգի Մկրտչյաևի ինքնասպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ ինքնասպան եղած գործարարի աշխատակիցները իրավապահներին հայտնել են, որ նա դեպքի առաջին օրն աշխատանքային հարցերի հետ կապված որոշ ծրագրեր թողել է երկուշաբթի օրվան՝ օգոստոսի 17-ին։
Նկատենք, որ կամաց-կամաց փաստերի տեսքով հաստատվում է «Ժողովուրդ»– ի հրապարակած այն տեղեկությունը, որ ժամացույցների խանութի սեփականատիրոջ նկատմամբ անհարկի քրգործ է հարուցված եղել։ Նաև մեզ հասած տեղեկություններով՝ այս օրերին քննիչները հարցաքննել են նաև «Ստալկեր» ֆիրմայի մյուս բաժնետերերին, որոնք իրավապահներին հայտնել են, որ ընկերության կողմից իբրև թույլ տրված չարաշահումների փաստով ՀՀ ֆինանսների նախարարությունում քրեական գործ կա հարուցված, սակայն իրենք դա հիմնավոր չեն համարում և այդ հարցը վիճարկում են։ Բայց միաժամանակ նրանք նշել են, որ եթե հիմնավորվի չարաշահման փաստը, և իրենք չարաշահումների համար տուգանվեն, ապա դա այն խնդիրը չէր, որի համար Գեորգին ինքնասպան լիներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։