Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արդեն զավեշտի է վերածվում ազատամարտիկներին բնակարանային պայմաններով ապահովելու խնդիրը. այսօր լրագրողներին ասաց «Ազատամարտի և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» միության նախագահ Ռազմիկ Ռուշանյանը:
Նա նշեց, որ մի շարք ազատամարտիկներ սպասում են` մինչև իրենց հերթը հասնի և բնակարան ունենան, թեև չգիտեն էլ` կհասնի՞ երբևէ իրենց հերթը:
«Նախորդ տարի նախագահն ասաց, որ 3 մլրդ դրամ է տրամադրելու` այդ հարցի լուծման համար, բա ի՞նչ եղավ այդ գումարը»,-ասաց Ռուշանյանն ու հավելեց, թե նման վերաբերմունքը ներկայիս զինծառայողների շրջանում կասկած է առաջացնում սեփական ապագայի հանդեպ:
Ռուշանյանը նշեց նաև, որ ազատամարտիկներն ունեն սոցիալական խնդիրներ, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձնում, իսկ սա արդեն վերաբերմունք է նրանց հանդեպ: