|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կ. Պոլսի (Ստամբուլի) նահանգապետարանը չի թույլատրել Անկարայում զոհվածների հիշատակին երթեր կազմակերպել:
Ըստ «Ակօս»-ի՝ տարբեր կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններ որոշել են Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության դեմ բողոքի երթեր կազմակերպել: Նրանք թույլտվություն ստանալու նպատակով դիմել են Պոլսի նահանգապետարան, սակայն մերժում են ստացել: Նահանգապետարանը «նպատակահարմար չի գտել» զոհերի հիշատակին երթ կազմակերպելը:
Նշվում է, որ երթերն, այնուամենայնիվ, կայանալու են: