կարևոր
5542 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-18 22:53
Հասարակություն

Պետության ֆունկցիան պատերազմը կանխելն է, հարձակման դեպքում պաշտպանություն կազմակերպելը, ոչ թե պետությունը մաս-մաս հանձնելը. ադրբեջանագետ

Պետության ֆունկցիան պատերազմը կանխելն է, հարձակման դեպքում պաշտպանություն կազմակերպելը, ոչ թե պետությունը մաս-մաս հանձնելը. ադրբեջանագետ

Հաճախ եմ կրկնում, որ պատերազմը այսօր մղվում է մեր ուղեղներում, մեր ուղեղների համար, մեզ մեր ուղեղում են ուզում պարտված ու հանձնված դարձնել։ Փաշինյանը մի քանի ամիս Ադրբեջանին հող չի զիջել, անհանգստացել է, հիմա գնացել է Տավուշի մարզ, որ մարդկանց պատերազմով սպառնա։ Դե մեզ պատերազմով մեկ ինքն է սպառնում, մեկ Ալիևը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

«Պետության ֆունկցիան պատերազմը կանխելն է, պատերազմի հարցում հնարավոր միջազգային կոնսեսուսները կոտրելը, իսկ հարձակման դեպքում պաշտպանություն կազմակերպելը, ոչ թե պետությունը մաս-մաս հանձնելը, իսկ դրա դիմաց՝ նոր ավելի հարմարավետ դիրքերից պատերազմ ու հարձակում ստանալը։

Փաշինյանը հոյակապ գիտի, որ զիջելով ոչինչ չի կասեցնելու, ոչ երաշխավոր կա, ոչ ազդեցիկ միջնորդ, բայց փորձում է զիջել՝ մեր պետությունն ու մեր կենսական իրավունքները։ Թե ինչո՞ւ, այդ հարցի պատասխանը հուսամ մի օր կպարզի արդար դատավարությունը»,- գրել է նա: