|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մարտի 15-ին Ստամբուլում կայացած` Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո հաղթանակ էր տարել Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:
Ըստ Demokrathaber-ի՝ Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Նախքան ընտրությունների սկսվելը՝ Ստամբուլի նահանգապետի տեղակալը գրություն է ուղարկել՝ իրավաբանորեն «անհնար» համարելով պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո տեղապահի ընտրություններում պարտված` պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել այդ գրությունը՝ հայտարարելով, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: