կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-06 16:46
Տարածաշրջան

Անկարայի նահանգապետարանը արգելել է քրդամետ կուսակցության առաջնորդներին աջակցող հավաքները

Անկարայի նահանգապետարանը արգելել է քրդամետ կուսակցության առաջնորդներին աջակցող հավաքները

Անկարայում դեկտեմբերի 6-ին և 7-ին տեղի են ունենալու Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) կալանավորված համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի, Ֆիգեն Յուքսեքդաղի ու կուսակցությունից ընտրված պատգամավոր Իդրիս Բուլաքենի գործով դատավարության առաջին նիստերը:

Ըստ Ermenihaber-ի՝ դատավարության մեկնարկի ֆոնին Անկարայի նահանգապետարանը արգելել է մայրաքաղաքում անցկացվելիք հնարավոր հավաքները, ցույցերն ու միջոցառումները:

Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ, որպես հիմնավորում, նշվում է, որ հասարակական վայրերում մարդկանց կուտակումները կարող են հարմար առիթ հանդիսանալ որոշ ահաբեկչական կառույցների անդամների կողմից տարբեր գործողություններ իրականացնելու համար:

«Դեկտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին Անկարայի ողջ տարածքում և հատկապես` Սինջան քրեակատարողական հիմնարկի ու Անկարայի արդարադատության պալատի շրջակայքում հավաքներ, երթ, նստացույց, հիշատակի միջոցառում և նմանատիպ գործողություններ անցկացվելու դեպքում Թուրքիայի քրեական օրենսդրության համապատասխան հոդվածների (վկայակոչվում են հավաքների ու ցույցերի մասին օրենքների մի շարք հոդվածներ, ինչպես նաև երկրում շարունակվող արտակարգ դրության  մասին օրենքը) հատկանիշներով մաասնակիցները ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնեք, որ 2016 թվականի նոյեմբերի 4-ին ձերբակալված` քրդամետ կուսակցության անդամ 12 պատգամավորներից 9-ի, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կալանավորման որոշում էր կայացվել: