|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ստամբուլի նահանգապետարանը նահանգում գտնվող սիրիացի` գրանցում չունեցող փախստականներին ժամանակ է տվել նահանգը լքելու համար. հաղորդում է diken.com.tr կայքը:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն այս ամսվա սկզբին հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ Թուրքիայում բնակվում է մոտ 4.9 մլն սիրիացի փախստական, որոնցից 3.6 միլիոնն ունի մնալու ժամանակավոր թույլտվություն: Նախարարը նաև ասել էր, որ միայն Ստամբուլում բնակվում է 546.296 հազար սիրիացի:
«Անկանոն գաղթի դեմ պայքար» վերնագրով հայտարարության մեջ նշված է, որ այս ամենը կատարվում է փախստականների անկանոն գաղթը կանխելու նպատակով, և մոտ կես միլիոն սիրիացի ուղարկվելու է Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից նշված նահանգներ: Որպես վերջնաժամկետ` սահմանվել է 2019 թ. օգոստոսի 20-ը: