Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր Երևանում տեղի է ունեցել «ԱրմԹեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա իր ելույթում նշեց, որ թեև Հայաստանը չափերով փոքր երկիր է, բայց ունի հզոր ժողովուրդ, որին շատերը կնախանձեն:
Վարչապետի խոսքով` ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է նորանոր տեխնոլոգիաների տարածման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար: Նա նշեց, որ Հայաստանում ներկայումս գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են «Սինոփսիս»-ը, «Մայքրոսոֆթ»-ը:
«Մենք շատ կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կադրերի պատրաստումը, և վերջին տանրիներին ստեղծվել են համապատասխսն ուսումնական կենտրոններ որակյալ մասնագետների պատրաստման համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը և հավելեց, որ կառավարությունը հետևողական աշխատանք է կատարում ՏՏ ոլորտը զարգացնելու համար:
Նա խոսեց տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանն ուղղված կառավարության պատրաստակամության մասին: «Մենք հետևողականորեն շարունակելու ենք ՏՏ ոլորտը զարգացնող քաղաքականությունը: Արդյունավետ և բեղմնավոր աշխատանք բոլորիդ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: