կարևոր
616 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-12 17:28
Հասարակություն

Ձեր կույր հավատարմությունը Փաշինյանին կնախանձեն անգամ Վահագն Ալեքսանյանն ու Արթուր Հովհաննիսյանը․ կա՛նգ առեք․ Խամոյանը՝ ՔԿ նախագահին

«Պարոն Պողոսյան այն կույր հավատարմությունը, որ դուք տածում եք առ այս իշխանություններ, առ Նիկոլ Փաշինյան, դրան կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը և Արթուր Հովհաննիսյանը»։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ Արթուր Պողոսյանի արդարադատությունը ամփոփվում է երկու լուսանկարների մեջ, որոնցից մեկում Նոր Նորք վարչական շրջանում Արթուր Չախոյանին խմբակային ծեծի ենթարկելու դրվագն է, մյուսում էլ լրագրող Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով բերման ենթարկելու դեպքը։

Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ ՔԿ նախագահը ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, թե Լիլիթ Աղեկյանը մի քանի գործով է անցնում, ընդամենը մեկ այլ գործ կա, որով անցնող տուժող ուժայինները հրաժարվել են հայցից, իսկ մի քանի օր առաջ լրագրողին ձերբակալել են, որովհետև նա դատավորին կոռումպացված է անվանել։

«Երկրիդ ղեկավարը դատավորներին անվանել է «վնգստացող», ուզում եմ հասկանալ, որ դատարանի գործունեության խոչընդոտելը դատարանում տեսագրություն անե՞լ են, բայց դատարանները շրջափակելը չէ՞»,-հարցրեց խամոյանը և հավելեց. «Դուք իշխանական բոլոր  արատներն այստեղ եկաք սրբագրեցիք, պարոն Պողոսյան»։

Մանրամասն՝ տեսանյութում։