|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Չնայած ՔՊ-ում շատերը մեծ ախորժակ ունեն առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի մեգանախարարի պաշտոնի համար, սակայն Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, որոշել է նշանակել իր համերկրացի եւ ընկեր ոստիկանապետին` Վահե Ղազարյանին։
Նա ոչ միայն արդարացրել է Փաշինյանի հույսերը, այլեւ զարմանալիորեն ամենացածր հակառեյտինգն ունի` ի տարբերություն այդ պաշտոնին հավակնող այլ ՔՊ-ականների՝ Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Հակոբ Սիմիդյանի։ ՆԳՆ հիմքում ոստիկանության եւ ԱԻՆ-ի միավորումն է, այլ կառույցներ եւս կան: Այս կառույցի ստեղծումը մի քանի անգամ հետաձգվել է։
Օրերս Փաշինյանի մոտ այս հարցով հերթական խորհրդակցությունն է կայացել, եւ ասում են, որ այն հաջորդ տարեսկզբին կձեւավորվի։ Ըստ ամենայնի, Ղազարյանի այսօրվա տեղակալներից մեկն էլ կնշանակվի ոստիկանապետ։
Ամբողջական հոդվածը ՝ թերթի այսօրվա համարում։