Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀՀ-ում համաներում հայտարարելու սպասումները կարող են եւ չարդարանալ. իրավապահ համակարգում շատերը դեմ են նման որոշմանը: Խնդիրն այն է, որ նախորդ համաներումներից հետո Հայաստանում քրեածին վիճակը էապես լարվել է, եւ բանտից ազատ արձակված բազմաթիվ մարդիկ մեկ շաբաթ, մեկ ամիս անց կրկին կալանավորվել են։
Ներկայում, երբ տնտեսական վիճակը բավականին բարդ է, ըստ որոշ մասնազետների, ազատ արձակվածների ադապտացման հնարավորությունները ավելի են նվազել եւ այս պայմաններում համաներման կիրառումը կարող է լրջորեն սրել քրեածին վիճակը ՀՀ-ում եւ բերել անցանկալի հետեւանքների: ԱԺ միջանցքներում խոսում են, սակայն, որ Սերժ Սարգսյանը այս հարցում դեռ վերջնական որոշում չունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: