Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Իշխող «Քաղպայմանագրում» շատերը դժգոհությամբ են ընդունել ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի «վերադարձը» խորհրդարան։ Հիշեցնենք, որ պատգամավորն ամիսներ շարունակ Ալավերդիում էր, գլխավորում էր ՔՊ ցուցակը, մոտ մեկ տարի չհայտարարված քարոզարշավ էր իրականացնում, սակայն պարտվեց սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում եւ հիմա ավագանու մանդատից հրաժարվելու, պատգամավորական աշխատանքին վերադառնալու որոշում է կայացրել: «Բացի այն, որ պատասխանատվության ինստիտուտ չի գործում, ու եթե ձախողել են, պետք է պատասխանատվություն կրեն՝ թեկուզ պատգամավորի մանդատից հրաժարվելու տեսքով, ստացվում է, որ ՔՊ-ն անհաջողակների խմբակ է»,- ասաց իշխանական աղբյուրը:
Հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում էլ ՔՊ ցուցակը Գավառում գլխավորում էր պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով նույնպես պարտվելուց հետո վերադարձավ պատգամավորի գործին։
Մինչդեռ ՔՊ-ում վստահ են եղել, որ Փաշինյանը կպատժի Արեն Մկրտչյանին, քանի որ ընտրություններից առաջ տհաճ զրույց է եղել նրանց միջեւ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումից հետո, երբ դադարեցվել է ՏԻՄ թեկնածուների քարոզարշավը, Մկրտչյանը Փաշինյանին առաջարկել է կա՛մ ռազմական դրություն հայտարարել, կա՛մ հետաձգել ընտրությունները, քանի որ քարոզարշավը խափանվել է։ Փաշինյանը զայրացել է, որ ինքը պատերազմի հարցերով է զբաղված, իսկ պատգամավորն իր դարդին է։ ՔՊ-ում ենթադրել են, որ այս կոնֆլիկտը Մկրտչյանի համար անհետեւանք չի անցնի:
Ամբողջական հոդվածը ՝ թերթի այսօրվա համարում։