Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիա ուղևորվելու ճանապարհին լրագրողների հետ զրույցում խոսել է նաև Ռուսաստանի գազին այլընտրանք գտնելու մասին:
Ըստ Milliyet-ի՝ հարցին, թե Ռուսաստանը Թուրքիայի համար լավ առեւտրային գործընկեր է, և կտուժե՞ն, արդյոք, համատեղ գազային ծրագրերը ներկա իրավիճակի պատճառով, Էրդողանը պատասխանել է. «Թուրքիան ռուսական գազի թիվ մեկ օգտագործողն է։ Ռուսաստանի համար Թուրքիան մեծ կորուստ կլինի: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը պետք է լավ մտածի: Եթե հարկ լինի, Թուրքիան կկարողանա գազ գնել այլ երկրներից ու այլընտրանք կգտնի»:
Ինչ վերաբերում է Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող Աքքույու ատոմակայանին ՝ Թուրքիայի ղեկավարը վստահեցրել է` եթե ԱԷԿ-ը չկառուցի Ռուսաստանը, կկառուցի ուրիշ մեկը։ «Ռուսներն այնտեղ 3 միլիարդ դոլար են ներդրել։ Այդ պատճառով էլ դա նրանց ավելի է հետաքրքրում»,-ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանն իր քայլերի պատճառով կարող է կորցնել այդ ամենը: «Մենք նման իրավիճակներում չենք կարող զգացմունքային լինել»,- հավելել է նա: