Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն կատարել է իր ընտրությունը: Լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, որ որ տոնական տրամադրությամբ է եկել, նաեւ նշեց, որ այս պահի դրությամբ, իր տեղեկություններով, ընտրությունները հանդարտ են անցնում, բոլոր դիտողությունները ուշադրության կենտրոնում են, եւ որ ամեն ինչ անելու են, որպեսզի կասկած չմնա` այս ընտրություններն անցել են ազատ եւ թափանցիկ: Դիտարկմանը, թե արդեն իսկ ընտրակաշառքների բաժանման եւ այլ ընտրախախտումների մասին տեղեկություններ կան մամուլում, վարչապետը հայտարարեց, որ այսօր քարոզել կամ հակաքարոզել չի կարելի, ուստի իրեն այդպիսի հարցեր չտանք:
Հարցին` հնարավո՞ր է ընտրություններից հետո նոր կոալիցիայի ձեւավորումը, ինչը չի բացառել ԱԺ նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այս հարցին ինքն արդեն անդրադարձել է. հիշեցրեց, որ ՀՀԿ-ն միշտ էլ կողմնակից է եղել հանդուժողականությանը եւ համագործակցությանը, ուստի այս պահին որեւէ ձեւաչափ բացառել հնարավոր չէ:
Yerkir.am-ի հարցին, թե ՀՀԿ-ականների շրջանում կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ պետք է սպասել ընտրությունների արդյունքներին: Իսկ հարցին ի պատասխան, թե` կցանկանա՞ք մնալ վարչապետ, նշեց. «Հետաքրքիր հարց է, կմտածեմ»: