|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի կրկնակի քննության շրջանակում ձերբակալվել էր 9 ոստիկան, որոնցից 5-ի գործերը կալանավորման պահանջով ուղարկվել էին դատարան:
Ըստ «Ակօս»-ի՝ ձերբակալվածների թվում էր նաև Պոլսի հետախուզության պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, ով ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ երեկ Պոլսի գլխավոր դատախազության ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության վարչության պետ Գյոքալփ Քյուքչուի կողմից իրականացված քննության ընթացքում նոր փաստեր ու ապացույցներ էին ձեռք բերվել, որոնց հիման վրա ձերբակալվել էր 9 ոստիկան: