|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է դատարան` երեկ Խորենացի փողոցում ձերբակալված «օրենքով» գող` Զապ մականվամբ Անդրանիկ Սողոյանին կալանավորելու միջնորդությամբ: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մեր տեղեկություններով` դատարանը դատախազության միջնորդությունը քննարկելու է այսօր: Ամենայն հավանականությամբ, դատախազության միջնորդությունը կբավարարվի, և Սողոյանին կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ շորթում կատարելու և գործարարի սպանության համար Չեխիայի դատարանի կողմից 46-ամյա Սողոյանը հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Սողոյանի ձերբակալման մասին տեղյակ են պահել ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: