կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-21 10:22
Տնտեսական

Իրանական ընկերությունը դիմել է դատարան ''Նաիրիտ''-ը սնանկ ճանաչելու պահանջով

Իրանական ընկերությունը դիմել է դատարան ''Նաիրիտ''-ը սնանկ ճանաչելու պահանջով

168 ժամը գրում է.

 

«Իրանական SandbadTir INTL Transport Co.LTD–ի ընկերությունն անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով։ Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը։ Այս անգամ իրանական ընկերությունն օֆշորային չէ, այն գրանցված է Իրանի Թավրիզ քաղաքի Ազատի փողոցում (համենայն դեպս ըստ datalex.am կայքում առկա տեղեկությունների)։

 

 

Դատարանում իրանական ընկերության շահերը ներկայացնող Վրեժ Խաչիկյանը մեր թղթակցին ասել է, որ «Նաիրիտի» ներկայացուցիչները փաստաթղթեր են պահանջել SandbadTir INTL Transport Co.LTD–ի գործունեության վերաբերյալ, հավաստիանալու համար, որ այն գործող է։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին»:

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։