|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իմ կողմից հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության /մրցույթի/ արդյունքերն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Մրցույթը անցկացվել է ՀՀ օրենսդրության մասնավորապես «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 14 հունիսի 2012 թվականի թիվ 872-Ն որոշման, «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կանոնադրության» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության կանոնակարգի» կոպտագույն և աղաղակող խախտումներով և այն պետք է ճանաչվի անվավեր և վերականգնվի բոլոր անձանց խախտված իրավունքները, ովքեր տուժել են այս տարիների ապօրինի կառավարման արդյունքում:
Այն աշխատակիցները, ովքեր տուժել են համալսարանի ղեկավարության ապօրինի որոշումներից և որևէ քայլ չեն ձեռնարկել այդ առիթով կարող են պատրաստվել, որպեսզի հետագայում պաշտպանեն իրենց խախտված իրավունքները»: