Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին, որով նա սուր քննադատության է ենթարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
«Տեսակետները բազմաթիվ են, բայց ակնհայտ է, որ այդ հարցի շուրջ գոյություն ունի կոնսոլիդացիա, դա երևաց նաև ԱԺ քվեարկությունից: Ես կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները տեղին են ու ժամանակին: Ես չեմ մեկնաբանում որևէ մեկի ընդհանուր կարծիքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Հարցին, թե հնարավո՞ր է Քոչարյանը վերադառնա մեծ քաղաքականություն, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քաղաքականության մեջ առհասարակ պետք չէ ասել երբեք, որովհետև ամեն ինչ էլ հնարավոր է: Լրագրողները պնդեցին հարցը, չի՞ տեսնում արդյոք սպառնալիք՝ ի դեմս Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ոչ մեկի կողմից սպառնալիք առհասարակ չի տեսնում, նորմալ է, որ որևէ մեկը մասնակցի ապագա ընտրություններին, իսկ որոշողը ժողովուրդն է լինելու: «Մենք շատ հարգանքով ենք վերաբերում թե առաջին, թե երկրորդ նախագահներին»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է մի պահ գա, որ որոշեն բամփել նաև Ռոբերտ Քոչարյանին, Հովիկ Աբրահամյանը նախ զարմացավ, որ հարցն իրեն է ուղված, հետո արձագանքեց. «Իսկ ու՞մ ենք մենք որոշել բամփել»:
Լրագրողները հիշեցրեցին Ծառուկյանի հետ կապված Հովիկ Աբրահամյանի հայտնի հայտարարությունը բամփելու մասին, վարչապետը չհամաձայնեց. «Գնացեք ուշադիր կարդացեք, թե ես ինչ եմ ասել, ես ընդհանրապես եմ ասել, դա որևէ անձի չի ուղված, մի խեղաթյուրեք: Մի քանի լրագրողների և քաղաքական գործիչների ասես չի մտահոգում երկրի ներքին ու արտաքին խնդիրները, դուք անընդհատ շեշտում եք՝ բամփել, ստուգումներ և այլն: Դա ձեր իմիջը չի բարձրացնելու»: