Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Վարչապետը շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 238-րդ տարեդարձի առթիվ:
Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես նշել է. «Այն վեհ գաղափարները, որոնք ԱՄՆ հիմնադիր հայրերը հռչակեցին 238 տարի առաջ, այսօր էլ ուղեցույց են ժողովրդավարությանը, արդարությանը և օրենքի գերակայությանը ձգտող աշխարհի բազմաթիվ երկրների համար: Մենք ուրախ ենք, որ ի դեմս Միացյալ Նահանգների ունենք հուսալի գործընկեր, որի հետ կիսում ենք բազմաթիվ արժեքներ և իդեալներ։
Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեր երկրների միջև հաստատվել և ամրապնդվել են բարեկամության ամուր կապեր: Վերջին մի քանի տարում հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացել են որակապես նոր մակարդակի: Մենք շնորհակալ ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը մշտապես ցուցաբերվող աջակցության համար և պատրաստ ենք ամբողջությամբ օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք մեզ ընձեռում է բազմաբնույթ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։
Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ` կուզենայի հատկապես նշել տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը, որի գործունեության շնորհիվ փոխգործակցության նոր հեռանկարներ բացվեցին Հայաստանի առաջխաղացման համար: Հավատացած եմ, որ առաջիկա տարիներին համագործակցության ամրապնդման գործում մենք կարձանագրենք նորանոր հաջողություններ»:
Վարչապետն այնուհետև մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը և պարել դեսպան Ջոն Հեֆերնի հետ: