կարևոր
628 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 21:59
Քաղաքական

«Պատրաստ ենք, որոշել ենք ու շարժվում ենք առաջ․ հայի հաղթանակը գալու է Վաղարշապատից»․ «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյան

«Պատրաստ ենք, որոշել ենք ու շարժվում ենք առաջ․ հայի հաղթանակը գալու է Վաղարշապատից»․ «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյան

«Սա իրականում մեծ պատասխանատվություն է, պատասխանատվություն, որ մենք թիմով, ընկերներով, գաղափարակիցներով, փորձել ենք առաջ տանել։ Մենք պատկերացնում ենք էն ահռելի բեռը, որ ձեր վստահության քվեն ստանալուց հետո կրելու ենք, մենք պատրաստ ենք։ Մենք բազմաթիվ անգամներ մեզ հարց ենք տվել՝ պատրա՞ստ ենք այդ ամենն անլու ու զգացել ենք՝ պատրաստ ենք, որոշել ենք և շարժվում ենք առաջ»,- «Հաղթանակ» դաշինքի Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ հայտարարեց դաշինքի ղեկավար, համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

«Վաղարշապատ խոշորացված համայնքի ավնագանու ընտրությունները պաշտոնների մրցույթ չեն, քաղաքական հայտ ներկայացնելու միջոց չեն, և ոչ էլ դատարկ խոստումների հերթական շքերթ։ Սրանք ընտրություններ են կորսված հաղթանակը վերագտնելու, էջմիածնեցու խարխլված հույսը վերականգնելու, խոյեցու արդար քրտինքը գնահատելու և ամենից առաջ մեր զավակների ոգեղեն, ամուր, լուսավոր համայնք ժառանգելու համար»,- ասաց նա։

Սևակ Խաչատրյանը համառոտ ներկայացրեց նախընտրական ծրագիրը։

Նշենք, որ այս դաշինքում ընդգրկված են ՀՅԴ–ն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ 

Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի նոյեմբերի 16-ին․ համայնքում կընտրվեն նոր ավագանի և համայնքի ղեկավար։

Մանրամասն՝ տեսանյութում։