կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-15 05:16
Աշխարհ

Լուկաշենկոն խոստանում է "բամփել" ընդդիմադիրներին

Լուկաշենկոն խոստանում է "բամփել" ընդդիմադիրներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի շրջանում խստորեն ճնշելու են բողոքի ակցիաներն ու ցույցերը:  

Լուկաշենկոյին վրդովեցրել է այն, որ սոցցանցերում բողոքի ակցիաներ են կազմակերպվում այն որոշումների դեմ, որոնց համաձայն` արգելվում է երկրից անվճար վառելանյութ, ծխախոտ եւ այլ ապրանքներ դուրս բերել:

«Ես այսպես կնայեմ, կնայեմ, իսկ հետո այնպես կբամփեմ, որ չեն հասցնի արտասահման փախչել»,- ասել է նախագահը:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Լուկաշենկոն ընդդիմադիրներին խորհուրդ է տվել բողոքի ակցիաներ կազմակերպելու փոխարեն գնալ, դաշտերում աշխատել:

Մինսկում տեղի ունեցած վերջին խոշոր բողոքի ցույցն արել են վարորդները, ովքեր բողոքում էին բենզինի բարձր գների դեմ: Դրա հենց հաջորդ օրը Լուկաշենկոն ստիպված էր կառավարությունից պահանջել իջեցնել գները: