|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն գնահատականի հետ, որ մեր տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ո'չ ներքին եւ ո'չ էլ արտաքին պատճառներ չկան: Մասիսի թիվ 5 ավագ դպրոց կատարած այցի ժամանակ, ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, մի քանի լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Քոչարյանի այդ դիտարկմանը` հայտարարելով, որ ինքը «տեսնում է տնտեսության զարգացման առիթները»:
«Ես տեսնում եմ եւ պարզապես համոզված եմ, որ կառավարությունը հաջողելու է, եւ կառավարության առաջիկա խնդիրը՝ զարգացնել տնտեսությունը, որից կածանցվի մեր ժողովրդի բարեկեցությունը, ես դա տեսնում եմ: Բոլորը հասկանում են, առավել եւս` երկրորդ նախագահը, որ ժամանակ է պետք` հաջողություն արձանագրելու համար: Նույն այդ ճանապարհը մենք անցել ենք երկրորդ նախագահի հետ: Մենք ջանք չեն խնայելու` տնտեսությունը զարգացնելու համար: Ամեն ինչ անելու ենք` հաջողություն արձանագրելու համար»,- հայտարարեց նա: