Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առաջիկայում շուկայում կարտոֆիլի գինը կաճի 10-15%-ով, սակայն նախորդ տարվա պես թանկ չի լինի. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը:
Գնահատելով ընթացիկ տարին` նա նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում հաջող տարի էր՝ չհաշված որոշ բացառություններ,
մասնավորապես` խաղողի, վարունգի մթերման հետ կապված դժվարություններն ու լոլիկի բերքի պակասը:
«Կարտոֆիլի արտահանման հետ կապված նոր ծրագրեր ունենք, այս ոլորտում մեր երկիրը լուրջ ձեռքբերումներ ունի: Այս տարի շեշտակի աճել է պտուղների արտահանումը, իսկ ինչ վերաբերում է լոլիկին, ապա մի քանի տարի է, ինչ մեր երկրում լոլիկի արտադրությունը ձախողված է: Տոմատ արտահանող երկրից դարձել ենք ներկրող»,- ասաց նա:
Անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված խնդիրներին` Բերբերյանը նշեց, որ, նախորդ տարվա համեմատ, այս տարի 10-15 %-ով ավելի խաղող է եղել: «Գնագոյացման մեջ մրցունակություն չենք տեսնում, եթե լիներ մրցունակություն՝ նման իրավիճակ չէր ստեղծվի»,- ասաց նա և հավելեց, որ գործարանները կարող են միասնական գին սահմանել:
«Խաղողի մթերումը չպետք է տոննայով լինի, այլ պետք է որոշվի շաքարայնությամբ: Այսօր Արարատյան դաշտավայրում խաղողի շաքարայնությունն աճել է: Պետությանն էլ է ձեռնտու, որ այս նորմատիվը մտցվի: Խաղողի գնորդը երկընտրանք կունենա՝ կա\'մ շաքարայնության դիմաց բարձր վճարել գյուղացուն, կա\'մ...»,- ասաց Բերբերյանը:
Նրա խոսքով՝ խաղողի արտադրության ոլորտում չպետք է կենտրոնանալ միայն կոնյակի և գինու արտադրության մեջ: «Այսօր միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունի խաղողի հյութը, բայց մեզ մոտ նման արտադրություն չկա, կամ` խաղողի մեղրի արտադրությունը»,- ասաց Բերբերյանը: