կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-07 15:50
Տնտեսական

Բանջարեղենը, սունկ, սխտոր, կարտոֆիլը թանկացել է

Բանջարեղենը, սունկ, սխտոր, կարտոֆիլը թանկացել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 1.0% գնաճ, իսկ 2016թ. մարտի համեմատ` 4.3% գնանկում: 2016թ. ապրիլին մարտի համեմատ վարունգի գինը նվազել է 40.6%-ով, խառը կանաչեղենինը` 20.8%-ով, կանաչ սոխինը` 17.4%-ով, գլուխ սոխինը` 3.4%-ով, սմբուկինը՝ 2.9%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սնկի` 1.5%, բողկի՝ 3.0%, կարտոֆիլի՝ 7.8%, լոլիկի` 10.0%, կաղամբի`10.7%, կանաչ պղպեղի՝ 11.2%, գազարի՝ 12.2%, սխտորի` 13.1%, ճակնդեղի 23.5% գնաճ: Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. ապրիլին 2015թ. ապրիլի համեմատ նվազել է 12.3%-ով, իսկ 2016թ. մարտի համեմատ՝ 2.6%-ով: