կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 13:41
Տնտեսական

Թանկացումների բում. կարտոֆիլը թանկացել է 80 տոկոսով, ընկույզը՝ 32…

Թանկացումների բում. կարտոֆիլը թանկացել է 80 տոկոսով, ընկույզը՝ 32…

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 11 ամսվա գնաճի ցուցանիշը, որը կազմել է 2.8 տոկոս: Հետաքրքիր է, որ հիմնական թանկացումները տեղի են ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում, այն էլ` ռեկորդային աստիճանի:

 

Նոյմբերին, հոկտեմբերի համեմատ, լոլիկը թանկացել է մոտավորապես 80 տոկոսով. եթե հոկտեմբերին 1 կգ լոլիկն արժեր միջինը 450 դրամ, ապա հիմա այն արժե 760 դրամ: Կանաչ պղպեղը մեկ ամսում թանկացել է մոտավորապես 48 տոկոսով, իսկ վարունգը` 38 տոկոսով: Վարունգի 1կգ-ն էլ հոկտեմբերի 530 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 760 դրամով:

 

Տրամաբանությունից դուրս է սմբուկի թանկացումը` նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, թանկացել է 2.5 անգամ: Այժմ սմբուկի 1կգ-ը վաճառվում է 560 դրամով` հոկտեմբերի 200 դրամի փոխարեն: Ընկույզի միջուկի 1կգ-ն, ըստ ԱՎԾ-ի, մեկ ամսում թանկացել է 15 տոկոսով, իսկ մեկ տարում` 32 տոկոսով: Եթե նախորդ տարվա նոյեմբերին ընկույզի միջին գինը 7000 դրամ էր, ապա այս տարի այն մոտավորապես 9500 դրամ է:

 

Տարեկան կտրվածքով` ռեկորդային է նաև կարտոֆիլի թանկացումը: 1 տարում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինն ավելացել է շուրջ 80 տոկոսով: