կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-03 16:17
Քաղաքական

Հավանաբար իշխանությունները խոստացել են Սամվել Կարապետյանին, որ այլևս չեն ներխուժի ՀԷՑ. տնտեսագետ

Հավանաբար իշխանությունները խոստացել են Սամվել Կարապետյանին, որ այլևս չեն ներխուժի ՀԷՑ. տնտեսագետ

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀԷՑ-ի վաճառքին, ՀԷՑ-ը ձեռք բերած օֆշորային ընկերությանն ու նոր սեփականատիրոջը:Զոյա Թադևոսյանը նախ նշեց, որ օֆշորում սովորաբար գրանցվում են այն ընկերությունները, որոնք ունեն իրենց եկամուտների աղբյուրից հարկերը թաքցնելու կամ եկամուտները օրինականացնելու խնդիր:

 «Ես զարմանում եմ, որ Տաշիր գրուպ ընկերության համար առաջացել է անհրաժեշտություն իրենց ընկերությւոններից մեկը գրանցել օֆշորում , և մեկ այլ տեղում ներդրումներ անել: Ամեն դեպքում, եթե «Տաշիր Գրուպը»  դարձել է ՀԷՑ-ի կուտակած պարտքերի իրավահաջորդ, ուրեմն հույս կա, որ ՀԷՑ-ը այսուհետ աշխատելու է բավական արդյունավետ` մեծ եկամուտներ ստանալու ակնկալիքով:

Որովհետև Սամվել Կարապետյանն այն անձը չէ, որ վնասով աշխատող ձեռնարկությունը գնի, դեռ հսակայական պարտաքերն էլ վճարի: Ուստի այստեղ ակնհայտորեն թաքնված է այն իրողությունը, որ ՀԷՑ-ը բավական շահավետ ոլորտ է իրենից ներկայացնում»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

 Նրա խոսքով` առհասարակ , ամբողջ աշխարհում, էլեկտրաէներգիա արտադրող ոլորտը չի կարող եկամտաբեր չլինել, քանի որ էլեկտրաէներգիան թիվ մեկ պահանջված ապրանքն է: Ըստ Զոյա Թադևոսյանի, ՀԷՑ-ը մինչ հիմա եղել է վատ վերահսկողության տակ, որտեղ չարաշահումներն, յուրացումներն ու ստվերային  շորթողները մեծ էին, վերցնում էին հսկայական գումարներ ու խաղատներում ծախսում:

 «Պարզապես ամեն մեկը չի տնօրինում այնպիսի գումարների, որ կարողանա վճարել ու գնել ՀԷՑ-ը : Սամվել Կարապետյանը հնարավորություն ունեց` գնեց: Բայց հետաքրքիր է, թե նա ինչպես է աշխատելու այս իշխանությունների հետ, հավանաբար կան պայմանավորվածություններ, որ այլևս չեն ներխուժի այդ ոլորտ, և լրացուցիչ խնդիրներ չեն ստեղծի Սամվել Կարապետյանի համար»,- ասաց Զոյա Թադևոսյանը: