«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի վերջին ՀԷՑ սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը ՀԷՑ բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառելու էր Սամվել Կարապետյանին, եւ նա էր ստանձնելու ՀԷՑ կառավարումը: Հետագայում Կարապետյանը դառնալու էր ՀԷՑ-ի 100 տոկոս սեփականատեր:
Բայց երեկվանից հայկական «էլեկտրամայդան»-ը կարծես թե կրկնվում է՝ այս անգամ իշխանությունների համար անբարենպաստ պայմաններում եւ իրավիճակում, ուստի դժվար է պատկերացնել, որ Կարապետյանին պատկանող ընկերությունը պատրաստ կլինի մտնել այս բեռի տակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: