|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է պատրաստել Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» դեպքում. հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա կենթարկվի պատժամիջոցների՝ հսկայական հետևանքներով: Դրանք արդեն պատրաստ են: Եվրոպական երկրները միասնական են և գործում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համատեղ: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց դա կախված է նրա գործողություններից: Նա պետք է դադարեցնի իր սադրանքները»,- ֆոն դեր Լայենին մեջբերում է «Украинская правда»-ն:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը կսառեցնի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրման գործընթացը, և արդյո՞ք դա կազդի նաև այլ երկրների վրա, օրինակ՝ Վրաստանի, Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է. «Մենք խորապես հարգում ենք այս երկրների ինքնիշխանությունը, ինչպես նաև նրանց տարածքային ամբողջականությունը և սեփական ճակատագիրը որոշելու կարողությունը»: