|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀԾԿՀ-ն քիչ առաջ նիստ էր գումարել, որտեղ քննարկվել էր ՀԷՑ-ի հարյուր տոկոս բաժնեմասերը վաճառելու թույլտվության մասին հարցը: Հանձնաժողովի ներկայացուցիչը, ներկայացնելով հարցը, նշեց, որ «Ինտեր-ՌԱՕ» ընկերությունը ներկայացրել է իր հարյուր տոկոս բաժնեմասերը «Լիորմինդ հոլդինգ» ընկերությանը վաճառելու մասին որոշման նախագիծը:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հարցրեց, թե արդյո՞ք կառավարության ներկայացուցիչներն ու հանձնաժողովի անդամները որևէ հարց ունեն: Ոչ ոք հարց չուներ` ՀԷՑ-ի վաճառքի հետ կապված: Հարցը դրվեց քվեարկության, և որոշումը միաձայն հաստատվեց:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հաստատվեց, որ ՀԷՑ-ի գնորդը ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանն է: