Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով ՀԷՑ-ի վաճառքի և նոր սեփականատիրոջ՝ Սամվել Կարապետյանի մասին, նշեց, որ Սամվել Կարապետյանը կարող էր այլ երկրում այլ ոլորտում մի բան գնել, ավելի շատ շահույթ ունենալ, բայց նրա կողմից ՀԷՑ-ը գնելը հայրենասիրության դրսևորում էր:
Ըստ ԱԺ նախագահի` այն ընկերությունը, որը մասնակցել է ՀԷՑ-ի գործարքին, «Տաշիր գրուպ» փնջի մեջ է մտնում, այսինքն` Սամվել Կարապետյանի բիզնեսի մի մասն է:
Հարցին` մտահոգիչ չէ՞, որ օֆշորային ընկերություն է գնել ՀԷՑ-ը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Օֆշորից պետք չէ վախենալ, սա այն դեպքը չէ, որ մարդիկ կարող են փախչել, որովհետև եթե նայեք մեր օրենսդրությանը, վերահսկողության մեխանիզմները այնպիսին են, որ որևէ մեկը չի կարող անհեթեթ ձախողումներ ունենալ. եթե ձախողվի, կպատժվի»: