Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել գազի գնի և որակի դեմ պայքարող մի խումբ քաղաքացիներ: «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքի ակցիայից առաջ իրեն է այցելել թաղային ոստիկանը և առանց ծանուցագրի, չնշելով որևէ պատճառաբանություն, փորձել է տանել ոստիկանություն: Սակայն Վահան Մարտիրոսյանը հրաժարվել է առանց ծանուցագրի գնալ ոստիկանության բաժին:
Նա նաև նշեց, որ ապացուցվել է այն փաստը, որ քաղաքացիներին ամեն ամիս խաբել են գազի գնի 30 տոկոսի չափով, ուստի դրա համար պատասխանատու են էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարների պաշտոնակատարները և վարչապետը, որոնք պետք է տան գազ սպառող բոլոր քաղաքացիներին փոխհատուցում՝ 30 տոկոսի չափով:
«Եթե չփոխհատուցեն, իրենց դիտարկում ենք որպես թիրախ և հանցակից: Կլինեն նոր կառավարության մեջ, թե` ոչ, դա մեզ չի հետաքրքրում, որովհետև իրենց պաշտոնավարման ժամանակ է տեղի ունեցել այդ գողությունը: Բյուջեից կփոխհատուցեն, «Գազպրոմ Արմենիա»-ի վրա սանկցիաներ կկիրառեն, օֆշորից կբերեն, դա մեզ չի հետաքրքրում»,- ասաց Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ գազ սպառող բնակիչներից գողացած փողը մտել է, հավանաբար, «Գազպրոմ Արմենիա»-ի տերերի, էներգետիկայի նախարարի ու նախկին վարչապետի գրպանը:
Ռեժիսոր Արշակ Զաքարյանն էլ նշեց, որ եթե քաղաքացիները դուրս չեն գալիս` իրենց իրավունքները պաշտպանելու ու պահանջելու, որ ոչ միայն փոխհատուցեն գողացած գումարը, այլև վերանայեն գազի գինը և դրա որակը, ապա կառավարությունը լավ է անում, որ աստիճանաբար թանկացնում է գազը: