կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-28 13:51
Հասարակություն

Աղանդներից պետք չէ վախենալ

Աղանդներից պետք չէ վախենալ

Ինքնասպանությունը Աստծուն հակառակ գործող չարիքի  գործն է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց Արաբկիրի հոգեւոր հովիվ  Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

 

Անդրադառնալով ինքնասպանության պատճառներին` նա նշեց, դրանք շատ տարբեր են` ժառանգական գործոն, հոգեկան հիվանդություններ եւ յալն, բայց հիմնականում հոգեւոր արտահայտություն է: «Ինքնասպանությունը մեղքի արտահայտություն է, հուսահատության, երբ մարդը հեշտ տրվածը կորցնում է, ունի հարազատի կորուստ եւ կարծում է, թե կյանքը միայն սա է, եւ մտածում է, թե,  իր կյանքին վերջ տալով կազատվի, կպրծնի հարվածներից ու զրկանքներից»,- նշեց քահանան:

 

Խոսելով վերջին շրջանում աղանդավորական հոսանքների ազդեցությամբ տեղի ունեցած ինքնասպանությունների մասին` քահանան այդ հոսանքները «տրոյական ձի»  անվանեց` նշելով, որ դրանք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, սակայն դրանք պետք է որպես մարտահրավեր ընդունել, այլ ոչ թե վախենալ դրանցից:

 

Դիտարկմանը, թե Հայ Առաքելական եկեղեցու ազդեցության նվազումը չէ՞ պատճառը, որ մարդիկ գնում են աղանդավորական շարժումների հետեւից, Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը  ո'չ հերքեց, ո'չ էլ ընդունեց դա: Միայն նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցին մշտապես եղել է ժողովրդի գոյության եւ հայոց պետականության հիմքերում, եւ որ «Աստծո մատը» կա հայ ազգի եւ եկեղեցու մեջ: