կարևոր
1816 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-05 09:40
Քաղաքական

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ խաղաղ թրքացումից․ Էդուարդ Շարմազանով

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ խաղաղ թրքացումից․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է

«Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ խաղաղ թրքացումից։

Պատերազմներն այսօրվա ու առհասարակ աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։

Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։

Հետեւաբար պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ ոտքի տակ չընկնելու համար։

Նիկոլն ինձ հիշեցնում է տխրահռչակ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։

Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պատերխազմ ու պարտություններ։

Հ.Գ. 5 տարի է բացատրում եմ, գոռում եմ՝ լսեք էլի..․

Հետո չասեք՝ բա ինչո՞ւ բան չէիք ասում։

2018-ին էլ էինք Աժ ամբիոնից զգուշացնում, բայց հորթի հրճվանքով «3 միլիոնն ընդդեմ 55» էիք գոռում։

Հետո տեսաք՝ ինչ եղավ․ գոռացողներին հազարներով տարավ թուրքի բերան ու կործանեց»։